Noctua NF-A14 PWM օդափոխիչը յոթ թիակներով, բարձր հուսալիության և բարձր արդյունավետության իրանային օդափոխիչ է։ Դրա իրանի անկյուններում նախատեսված են ռետինե դեմպֆերներ, որոնք օդափոխիչի աշխատանքի ընթացքում կլանում են վիբրացիաները։ Օդափոխիչի թիակների կատարած պտույտների քանակը մեկ րոպեում տատանվում է լայն միջակայքում՝ այն կազմում է 300-ից մինչև 1500։ Չնայած դրան, սարքի արձակած աղմուկի մակարդակը չի գերազանցում 24.6 դԲ-ը, իսկ պտույտների ցածր քանակի դեպքում այս ցուցանիշը կազմում է ընդամենը 13 դԲ։
Noctua NF-A14 PWM-ն օժտված է աերոդինամիկ կառուցվածքով։ Դրանում օգտագործվում է հուսալի հիդրոդինամիկ սահքի առանցքակալ։ Մայրական սալիկին միանալու համար օդափոխիչը հագեցած է գործվածքային հյուսվածքով պատված 4-կոնտակտային մալուխով։ Սարքն աչքի է ընկնում տպավորիչ ծառայության ժամկետով. դրա անխափան աշխատանքի ժամանակը հասնում է 150 հազար ժամի։ Noctua NF-A14 PWM-ը հիանալի ընտրություն է նրանց համար, ում անհրաժեշտ է արդյունավետ, բարձր հուսալիության և լուռ օդափոխիչ՝ ԱՀ իրանի հովացման համար։