XD Design Bobby Soft ուսապարկում հարմար է կրել մինչև 15.6" էկրանի անկյունագծով նոութբուքեր։ Այն պատրաստված է բեժ գույնի պոլիէսթերից։ Ուսապարկը ներս խոնավություն չի թողնում ջրակայուն մակերևույթի շնորհիվ։ Մոդելի առանձնահատկությունը RFID block համակարգն է, որը պաշտպանում է սարքը տեղեկատվության ընթերցումից։ Ուսապարկը պարունակում է նյութ, որը կլանում է ռադիոալիքները։ Մակերևույթի լուսանդրադարձնող տարրերը թույլ են տալիս օգտատիրոջն անվտանգ տեղաշարժվել մթության մեջ։
XD Design Bobby Soft-ն ունի հիմնական բաժանմունք նոութբուքի համար, խցիկներ բանկային քարտերի և փաստաթղթերի համար։ Առկա են նաև գրպաններ մեջքի հատվածում և ուսագոտու վրա։ Թաքնված USB միակցիչը թույլ է տալիս լիցքավորել շարժական սարքերը ճանապարհին՝ միանալով Power Bank-ին։ Ուսապարկի վրա կա լրացուցիչ ժապավեն՝ ճամպրուկին ամրացնելու համար։