Hori Racing Wheel Overdrive ղեկը պատրաստված է սև գույնով և նախատեսված է խաղային PC-ի կամ PC, Xbox Series S կամ Xbox Series X մոդելի գեյմերական կոնսոլի հետ օգտագործելու համար։ USB միացմամբ խաղային աքսեսուարը հատուկ մշակված է մրցարշավային սիմուլյատորներ խաղալու համար և համալրված է երկու կառավարման ոտնակներով հատակադիր բլոկով։ Ղեկն ունի 28 սմ տրամագիծ և պտտվում է 180 կամ 270 աստիճանով՝ կախված գեյմերի նախասիրություններից։ Hori Racing Wheel Overdrive մրցարշավային սիմուլյատորների ղեկը ամուր և զգալի ծանրաբեռնվածությանը դիմացող ոտնակային վահանակի հետ միասին գեյմերին կապահովի խաղում մեքենայի նկատմամբ լավագույն հարմարավետություն և կպարգևի սրընթաց մրցարշավների լիարժեք զգացողություններ։ Աքսեսուարը հագեցած է 16 ծրագրավորվող կոճակներով, որոնց համար կարող եք սահմանել որոշակի խաղային գործողություններ։