HP Renew Business ուսապարկը հարմար է մինչև 17.3 դյույմ էկրանի անկյունագծով նոութբուքի, ինչպես նաև ծայրամասային սարքերի և անձնական իրերի տեղափոխման համար։ Այն պատրաստված է պոլիէսթերից և վերամշակված կենսաքայքայվող նյութերից, որոնք դիմացկուն են մաշվածության և խոնավության ազդեցության նկատմամբ։ HP Renew Business ուսապարկը համալրված է 3 հիմնական բաժանմունքով, RFID գրպանով, կրկնակի կայծակաճարմանդով վրադիր գրպաններով, Bluetooth թրեքերի համար նախատեսված հատուկ խցիկով, կողային գրպաններով։ Մալուխների դասավորման համակարգը ապահովում է դյուրակիր մարտկոցի և ականջակալների հարմարավետ միացումը։ HP Renew Business ուսապարկը հարմար է կրել՝ շնորհիվ բռնակի և կարգավորվող ուսագոտիների։