Շան պատկերով, 300/250/3 մմ փոքր չափսի բազմագույն Cactus Dog գորգիկն ապահովում է մկնիկի շարժումների ճշգրտությունն ու կայունությունը, վերացնում է կուրսորի դողը և կանխում ցնցումները։ Տակդիրը պաշտպանում է մկնիկի ստորին հատվածը սարքի մեջ փոշու և մանր աղբի ներթափանցումից։
Cactus Dog գորգիկն ունի ռետինե հիմք, նյութն ամուր է և մաշվածակայուն, կանխում է հիմքի սահելը մակերեսի վրայով։ Գործվածքից speed ծածկույթի շնորհիվ մկնիկն ազատորեն սահում է մակերեսով և չի կաշկանդում օգտատիրոջ շարժումները։ Կարված եզրերը պաշտպանում են գորգիկը քայքայվելուց և մեծացնում դրա ծառայության ժամկետը։