Edifier G1000 2.0 բարձրախոսներն իրենց առանձնահատկությունների շնորհիվ հիանալի լրացում կդառնան ձեր համակարգչի, նոութբուքի կամ այլ մուլտիմեդիա սարքի համար։ Տվյալ մոդելի հիմքը 10 W ընդհանուր հզորությամբ բարձրորակ դինամիկներն են։ Դրա, ինչպես նաև հաճախականությունների լայն տիրույթի և 2.0 ձևաչափի ձայնային սխեմայի աջակցության շնորհիվ աուդիոհամակարգը կարող է ապահովել որակյալ և հագեցած հնչողություն՝ ձեզ պարգևելով հարմարավետություն ինչպես երաժշտություն լսելիս, այնպես էլ ֆիլմ դիտելիս կամ խաղերի ժամանակ։
Edifier G1000 2.0 բարձրախոսները պատրաստված են բարձրորակ պլաստիկե փակ կորպուսում։ Իրենց կոմպակտ չափսերի շնորհիվ մոդելը կարող է հեշտությամբ տեղադրվել անմիջապես աշխատանքային սեղանին կամ դարակին։ Բացի այդ, մոդելն առանձնանում է ոճային դիզայնով, որի գլխավոր առանձնահատկությունը դինամիկների RGB լուսավորության առկայությունն է։ Աուդիոհամակարգի միացման համար օգտագործվում է անալոգային Jack 3.5 մմ միակցիչ, ինչն ապահովում է օգտագործման բարձր ունիվերսալություն։ Բացի այդ, միացումը կարող է իրականացվել Bluetooth 5.0 անլար արձանագրության միջոցով։ Որպես սնուցման աղբյուր օգտագործվում է սարքի USB պորտը։ Ձայնի ուժգնության կառավարումն իրականացվում է կորպուսի վրայի երկու կոճակների միջոցով կամ անմիջապես ձայնը փոխանցող սարքից։ Բարձրախոսները մատակարարվում են ֆիրմային փաթեթավորմամբ՝ մալուխների հետ միասին։