Խաղային շարքի GIGABYTE B760M GAMING X DDR4 մայրական սալիկը ստեղծված է պահանջկոտ համակարգչային խաղեր և ծրագրեր գործարկելիս բարձր հզորություն ապահովելու համար։ Այն պատրաստված է Micro-ATX ձևաչափով և հարմար է սահմանափակ տարածությունում օգտագործելու համար։ Սալիկում ներդրված են 4 սլոտ՝ մինչև 128 ԳԲ DDR4 ստանդարտի օպերատիվ հիշողության տեղադրման համար, LGA 1700 բնիկ Intel պրոցեսորի համար, PCI-E x16 և PCI-E x4 ընդլայնման սլոտներ գրաֆիկական ադապտերի համար, 2 M.2 միակցիչ և 4 SATA սլոտ կուտակիչների համար։
Ինտերնետ ցանցին միացումն իրականացվում է 2.5 Գբիթ/վ լարային կարգավորիչի միջոցով։ Կողային մասում նախատեսված են USB Type-A պորտեր, DisplayPort և HDMI տեսաելքեր, աուդիո միակցիչներ։ GIGABYTE B760M GAMING X-ը հագեցած է խոշոր հովացնող տարրերով և հուսալի բաղադրիչներով։