Bufett SMP 282 հարիչը պատրաստված է մոխրագույն երանգով։ Մոդելը նախատեսված է պինդ և ջրիկ խմոր պատրաստելու, կրեմ, ձու հարելու, պաշտետներ խառնելու համար։ Լրակազմում առկա են հարիչ գլխիկներ, կեռիկ գլխիկներ և թիակ գլխիկներ։ Տրամադրվում է նաև սիլիկոնե թիակ՝ տարայից մթերքի մնացորդները մաքրելու համար։ Առավելագույն բեռնվածությունը կազմում է 1.5 կգ, ինչը թույլ կտա խմոր պատրաստել 30 միջին նրբաբլիթի համար։ Աշխատանքի 6 ռեժիմները թույլ կտան ընտրել աշխատանքի օպտիմալ արագություն յուրաքանչյուր խնդրի համար։ Իմպուլսային ռեժիմը կօգնի ավելի արագ հարել բաղադրիչները։ Bufett SMP 282-ը հագեցած է տարայի կափարիչով, որը կպաշտպանի խառնվող զանգվածի ցայտումից։ Ռետինապատ ոտքերը թույլ չեն տա հարիչին սահել սեղանից աշխատանքի ընթացքում։ Սարքն ունի պաշտպանություն հոսանքահարումից։