256 Գբ SSD 2.5'' SATA կրիչ Acer RE100 համակարգչի ներքին հիշողության սկավառակ։ Սա տեղեկատվության պինդմարմին կրիչ է, որտեղ տվյալները գրանցվում են միկրոսխեմաների վրա, այլ ոչ թե մագնիսական ժապավենի վրա, ինչպես կոշտ սկավառակներում։ Այդ իսկ պատճառով այս սարքի տեղեկատվությունը պաշտպանված է մեխանիկական ազդեցությունից և մագնիսական ճառագայթումից։ Պահպանման նման տեսակն ապահովում է նաև վերագրառման ավելի բարձր ռեսուրս։ Acer RE100-ը երաշխավորում է 140 Տբ ամբողջական վերագրառում։ Այսինքն՝ դուք կկարողանաք կրիչը նորից գրանցել ավելի քան 500 անգամ։ Ընդ որում, տվյալների համար տեխնիկապես անվտանգ է սկավառակը օրական 50%-ով վերագրառելը։ Այսպիսով, կրիչի օրական առավելագույն վերագրառման պայմաններում աշխատանքի ժամկետը կլինի ավելի քան 3 տարի։
Acer RE100 կրիչն ունի 1500 G հարվածադիմացկունություն։ Այսինքն, եթե համակարգիչը՝ ներսում գտնվող սկավառակով, ընկնի 5-րդ հարկից, ապա սկավառակի վրայի տեղեկատվությունը չի վնասվի։ Սկավառակի ընթերցման արագության ցուցանիշը 562 Մբ/վրկ է. գրաֆիկական խմբագրիչը կբացվի 1.5 – 2 վրկ-ում՝ կախված ծրագրի տարբերակից։ Կրիչի ծավալը թույլ կտա դրա վրա բեռնել ինչպես ՕՀ-ն համակարգային ֆայլերով, այնպես էլ պահպանել, օրինակ, գրադարան կամ լուսանկարների արխիվ։