SMEG DCF02CREU կաթիլային սրճեփը պատրաստված է բեժ գույնի գրավիչ կորպուսով և հագեցած է կոճակային կառավարմամբ։ Ջրի կոշտության կարգավորման ֆունկցիան թույլ է տալիս պատրաստել համեղ սուրճ՝ հագեցած բույրով։ Նաև այս մոդելում առկա է սուրճի թնդության ընտրության ֆունկցիա։ Ըմպելիքի տարրան պատրաստված է թափանցիկ հարվածադիմացկուն ապակուց և ունի 1.4 լ ծավալ։ Ջերմության պահպանման ռեժիմն ունակ է պահպանել պատրաստված ըմպելիքի ջերմաստիճանը 40 րոպեի ընթացքում։ SMEG DCF02CREU-ի այլ առանձնահատկություններից են ժամանակաչափը, ավտոմատ ապահանքայնացումը և հակակաթիլային համակարգը։