Aceline CH-2000YNG կոնվեկտորը կոմպակտ և շահագործման մեջ հարմար սարք է տարածքում օդը տաքացնելու համար։ Դրա հիմքում 2000 W հզորությամբ X-Shape մոնոլիտ (X-աձև) տաքացնող տարրն է։ Դրա առանձնահատկությունը 90% օգտակար գործողության գործակիցն է, ինչը սարքին թույլ է տալիս արագ տաքացնել օդը. մի քանի րոպե, և դուք կկարողանաք վայելել հարմարավետ ջերմությունը։ X-Shape-ը պատրաստված է ալյումինից, ինչով էլ պայմանավորված են դրա ջերմունակությունը և կոռոզիակայունությունը։
Aceline CH-2000YNG-ն արդյունավետ կլինի 25 մ² մակերեսով տարածքում օդը տաքացնելու համար։ Այն ունի հզորության երկու աստիճան, պարունակում է մեխանիկական թերմոստատ։ Իրանի կողային մասի պտտվող բռնակները կօգնեն կարգավորել սարքը՝ փոփոխել տաքացման ջերմաստիճանը և ընտրել հզորության աստիճանը։ Սարքի անվտանգ շահագործումն ապահովված է գերտաքացումից պաշտպանությամբ, որն իրականացված է տվիչի միջոցով։ Տաքացման ինդիկատորը կօգնի հետևել կոնվեկտորի վիճակին։ Սարքը տեղադրվում է անիվներով հենակային ոտքերի վրա՝ հեշտ և հարմար տեղափոխման համար։ Կարելի է հանել ոտքերը՝ սարքը պատին ամրացնելու համար։