Primera FHP-2000-TWT ջերմատաքացուցիչը նախատեսված է մինչև 25 մ2 մակերեսով տարածքներում տեղադրելու համար։ Մոդելն աշխատում է օդափոխություն տաքացմամբ և օդափոխություն առանց տաքացման ռեժիմներով։ Սարքը հագեցած է պարուրաձև տաքացուցիչ տարրով, որն ապահովում է օդի արագ տաքացում։ Անվտանգության նկատառումներով անհրաժեշտ է պարբերաբար փչել ջերմատաքացուցիչը փոշին հեռացնելու համար։ Primera FHP-2000-TWT-ը կառավարվում է իրանի վրա գտնվող պտտվող բռնակի միջոցով։ Առկա է հզորության 2 աստիճան՝ լրիվ և կիսով չափ։ Գերտաքացման դեպքում տեղի է ունենում ջերմատաքացուցիչի ավտոմատ անջատում։ Փոշուց և խոնավությունից պաշտպանության դասը համապատասխանում է IP24-ին, ինչը թույլ կտա սարքը տեղադրել խոնավ տարածքում։