Electrolux EZB52410AX էլեկտրական ջեռոցը հագեցած է կոնվեկցիայի համակարգով, որի շնորհիվ տաքացված օդը հավասարաչափ բաշխվում է ամբողջ ջեռոցով մեկ և պատշաճ կերպով տաքացնում պատրաստվող կերակրատեսակները։ Առկա է նաև 2450 W հզորությամբ գրիլ, որն արագ կարմրեցնում է միսն ու բանջարեղենը՝ դրանց հաղորդելով անկրկնելի, խրթխրթան կեղև։ 57 լիտր ծավալով ջեռոցն ունի կառուցվածքի անկախ տեսակ, իսկ դա նշանակում է, որ դուք կկարողանաք այն տեղադրել ձեր տնային խոհանոցի առավել օպտիմալ վայրում։
Electrolux EZB52410AX ջեռոցն ունի տաքացման վեց ռեժիմ և կարող է առավելագույնս տաքանալ մինչև 250 աստիճան, կերակրատեսակների պատրաստման ընթացքում դուք կկարողանաք համատեղել կոնվեկցիայի համակարգի և գրիլի աշխատանքը։ Կերակրատեսակների պատրաստմանը հետևելու համար առջևի դռնակում նախատեսված է մեծ փայլատ ապակի, որից մի փոքր վերև տեղակայված է այս ջեռոցի ֆունկցիաների կառավարման վահանակը։ Դրա ներհրվող անջատիչներն ու կոճակները սովորական են և հարմարավետ։