Սպիտակ գույնի Thermaltake The Tower 900 Snow Edition իրանն առաջարկում է հետաքրքիր կոնֆիգուրացիա։ Այն ունի ներքին բաղադրիչների տեղադրման կատարելագործված նախագիծ, ինչը թույլ է տալիս համակարգի հովացման գործընթացը կազմակերպել ավելի արդյունավետ։ Full-Tower տիպաչափի իրանը նախատեսված է ստանդարտ ծանրաբեռնվածությամբ աշխատանքային համակարգչի համար։ Ընդհանուր առմամբ նախատեսված է ընդլայնման 8 բնիկ։ Օգտատերը կարող է տեղադրել 140 մմ-անոց 2 հովացուցիչ։ Ինտերֆեյսների հավաքածուն ներառում է չորս USB 3.0 միացք, ականջակալների ելք (jack 3.5) և խոսափողի մուտք (jack 3.5)։ Նախատեսված է սնուցման բլոկի ստորին տեղադրում։ Կրիչների զամբյուղները կարելի է տեղադրել ինչպես իրանի երկայնքով, այնպես էլ լայնքով։
Thermaltake The Tower 900 Snow Edition մոդելն ինքնին դարձել է աշխատանքային սեղանի ոճային զարդարանք։ Դրա կողային եզրերը հավաքված են 5 մմ հաստությամբ ապակե սալիկներից, ինչը թույլ է տալիս հետևել ներսում տեղի ունեցողին։ Կոնստրուկցիայի քաշը 24.5 կգ է։