Grand Master GM-530 գոլորշու գեներատորը կոմպակտ ֆունկցիոնալ սարք է՝ ամուր ալյումինե ներբանով։ Սարքը համալրված է 800 մլ տարողությամբ ջրի տարայով։ Սարքն ունի գոլորշու հարվածի արդյունավետ գործառույթ, թեև կարող է աշխատել նաև սովորական չոր արդուկման ռեժիմով։
Grand Master GM-530 սարքը համալրված է 2 մետրանոց ցանցային մալուխով և 1.7 մետրանոց ճկափողով, որը գոլորշին մատակարարում է 4 բար ճնշմամբ։ Հարմարավետ շահագործմանը նպաստում են հակակաթիլային համակարգը և աշխատանքին պատրաստ լինելու կամ ջրի բացակայության մասին ազդարարող վառ ինդիկատորները։ Սարքի կառուցվածքը թույլ է տալիս հագուստը շոգեհարել ուղղահայաց դիրքում։