Tesler RCT-100 կոմպակտ սառնարանը՝ 95 լ ընդհանուր ծավալով, ունի տարողունակ սառցախցիկ, որի ներսում պահպանվում է -18 աստիճանի ջերմաստիճան։ Բացելով սառնարանային բաժանմունքի դուռը՝ կգտնեք թրծված ապակուց պատրաստված 2 դարակ, կողային բաժիններ, ինչպես նաև արկղ՝ սիրելի բանջարեղենի և մրգերի կոմպակտ պահպանման համար։ Կենցաղային օգնականի պլանային հալեցման համար անհրաժեշտ է ընդամենը անջատել այն էլեկտրացանցից։ Բավարար ժամանակ անցնելուց և սառույցը հալվելուց հետո անհրաժեշտ է հեռացնել առաջացած խոնավությունը։
Դուք ըստ արժանվույն կգնահատեք Tesler RCT-100 սարքի չափազանց կոմպակտ չափսերը, որոնք թույլ են տալիս այն տեղադրել սահմանափակ տարածքում՝ միաժամանակ ապահովելով անհրաժեշտ մթերքների լիարժեք պահպանումը։ Վերևում տեղակայված սառցախցիկի ծավալը կազմում է 30 լ, ինչի շնորհիվ դրանում հեշտությամբ կտեղավորվեն ձեր ընտանիքի բոլոր սիրելի մթերքները։