Laifen P3 ցանցային էլեկտրական սափրիչն ունի սափրման երկու սեկցիա՝ լողացող գլխիկներով։ Դրանք հեշտությամբ սահում են մաշկի վրայով և կարող են հեռացնել մազիկները դեմքի և պարանոցի դժվարամատչելի հատվածներում։ Ներկառուցված տրիմերը թույլ է տալիս ցանկալի տեսք հաղորդել բեղերին և մորուքին։ Մոդելը հարմար է ինչպես թաց, այնպես էլ չոր սափրման համար։ Օգտագործելուց հետո այն կարելի է լվանալ հոսող ջրի տակ։ Laifen P3 էլեկտրական սափրիչը հագեցած է մարտկոցով, ինչի շնորհիվ ապահովվում է սարքի մինչև 100 ժ ինքնավար աշխատանք։ Լիցքավորման գործընթացը տևում է 90 րոպե։ USB Type-C մալուխը տրամադրվում է լրակազմում։ Սափրիչն ունի նաև պաշտպանիչ կափարիչ, որը թույլ է տալիս սարքն անվտանգ պահպանել և վերցնել ճանապարհորդությունների ընթացքում։