17" Սև գունային տարբերակով Defender Lite պայուսակը հարմար է նոութբուքի, փաստաթղթերի կամ աշխատանքում ձեզ անհրաժեշտ այլ աքսեսուարների տեղափոխման համար։ Արտադրանքում նախատեսված է մեկ տարողունակ ներքին բաժանմունք, որում առանց խնդիրների կարելի է տեղավորել մինչև 17 դյույմ էկրանի անկյունագծով մեկ նոութբուք կամ ուլտրաբուք։ Օգտատիրոջ սարքերի և մանր իրերի տեղադրման համար այս մոդելն ունի նաև լրացուցիչ արտաքին խցիկներ։
Defender Lite նոութբուքի պայուսակի հիմնական բաժանմունքը փակվում է ամուր կայծակաճարմանդով։ Պայուսակում նախատեսված է ըստ երկարության կարգավորվող ուսագոտի, ինչպես նաև աքսեսուարը կարելի է տեղափոխել վերին բռնակի օգնությամբ։ Մաշակայուն գործվածքից կարված արտադրանքը պաշտպանում է ներսում գտնվող տեխնիկան և փաստաթղթերը ջրից, հարվածներից և քերծվածքներից։