Սպիտակ գույնի Philips HD2511/00 տոստերը թույլ է տալիս միաժամանակ բովել հացի երկու կտոր։ Դրա համար նախատեսված է երկու բաժանմունք՝ պատրաստի տոստերի ավտոմատ դուրս մղման գործառույթով։ Ավտոմատ կենտրոնացման շնորհիվ հացի կտորները բովվում են հավասարաչափ և չեն այրվում։ Philips HD2511/00 մոդելը նախատեսում է տոստի բովման 6 աստիճան, որոնք կարելի է ընտրել մեխանիկական կարգավորիչի օգնությամբ։ Տոստերն ունի ավտոմատ անջատման գործառույթ, որն ակտիվանում է սարքը գերտաքացումից պաշտպանելու նպատակով։ Մոդելը հագեցած է նաև հացի փշրանքների հանովի սկուտեղով և ռետինապատ ոտքերով, որոնք ապահովում են տոստերի կայունությունը և չեն վնասում սեղանի մակերեսը։