HP CP180 սպիտակ գույնի դյուրակիր պրոյեկտորը նախատեսված է տնային օգտագործման համար։ Այն հագեցած է LCD պրոյեկցիոն տեխնոլոգիայով, որն ապահովում է գունափոխանցման ճշգրտություն։ Նախատեսված է նաև HDR տեխնոլոգիայի աջակցություն, որն ընդլայնում է պայծառության դիապազոնը։ Սարքի առավելագույն կետայնությունը 1920x1080 է։ HP CP180 պրոյեկտորը հագեցած է 2.69" անկյունագծով օբյեկտիվով և ներկառուցված LED լամպով, որը խնայողական ռեժիմում կարող է աշխատել մինչև 20000 ժ։ Վերարտադրվող բովանդակության հստակ պատկերը հնարավոր է էկրանից մինչև 3 մ հեռավորություն պահպանելու դեպքում։ Պրոյեկտորն աջակցում է Smart TV գործառույթներին, ինչպես նաև թույլ է տալիս վերարտադրել լուսանկարներ կամ տեսանյութեր միացված USB կրիչներից։ Մոդելը համատեղելի է Android, Windows կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի հետ։ Մաքուր ձայնն ապահովվում է 3 Վտ հզորությամբ ներկառուցված բարձրախոսի շնորհիվ։ Պրոյեկտորը կարելի է կառավարել սմարթֆոնից։