SVEN AP-670MV կիսաբաց, ականջն ընդգրկող ականջակալները՝ երկու 3.5 մմ միակցիչներով, հուսալի օգնականներ են մոլի երաժշտասերների, պահանջկոտ գեյմերների և առցանց չաթերում հարազատների ու մտերիմների հետ շփվելու սիրահարների համար։ 20–20000 Հց վերարտադրման հաճախականությունը զգալիորեն բարելավում է ձայնի որակը՝ այն միշտ լինելու է անթերի։ Իսկ եթե Ձեզ անհրաժեշտ է ձայնը բարձրացնել կամ ցածրացնել, ձայնի կարգավորիչը թույլ կտա փոխել ձայնային պարամետրերը մեկ շարժումով։ Այս ականջակալների ներկառուցված խոսափողը Ձեզ հնարավորություն կտա հարմարավետ զրուցել նրանց հետ, ովքեր թանկ են Ձեզ համար։
Ականջակալների այս մոդելի մալուխի երկարությունը 2.5 մ է։ Այն ունի հյուսվածքապատված շերտ, որը բացառում է լարի վնասումն ու ծալքերը։ SVEN AP-670MV-ի կառուցվածքում նախատեսված է կարգավորվող գլխակալ, որը կարելի է հարմարեցնել ըստ անհատական չափսի։ Ականջակալների թեթև քաշը (203 գ), ինչպես նաև փափուկ ամբուշյուրներն ապահովում են հարմարավետություն սարքի երկարատև օգտագործման դեպքում։