Պրոցեսորի համար նախատեսված AeroCool Verkho 5 Dark հովացուցիչը պատկանում է աշտարակային տիպին և ունի ավելի զանգվածային կառուցվածք, որի հիմքում օգտագործվում են պղնձից և ալյումինից հարթ հիմք, ինչպես նաև ալյումինե ռադիատոր և 5 ջերմային խողովակ։ Բացի այդ, այս հովացման համակարգն իր աշխատանքում օգտագործում է 120 մմ տրամագծով հովացուցիչ, որի առանձնահատկությունն ավտոմատ ռեժիմում 800-ից մինչև 2000 պտ/րոպ արագությամբ աշխատելու հնարավորությունն է։ Դրա շնորհիվ ստեղծվում է ուժեղացված օդային հոսք, որն ունակ է արագ հովացնել 150 Վտ ջերմարտադրությամբ Intel և AMD ընտանիքների պրոցեսորները, ինչը տվյալ մոդելը դարձնում է գերազանց ընտրություն գրասենյակային և տնային համակարգիչների համար։ Աջակցվում է նաև լրացուցիչ հովացուցիչի տեղադրումը, ինչն էլ ավելի կբարելավի հովացման արդյունավետությունը։
Պրոցեսորի համար AeroCool Verkho 5 Dark հովացուցիչն աչքի է ընկնում նաև ոճային դիզայնով, որի հիմքում կապույտ գույնի միագույն լուսավորությունն է, որը հեշտությամբ կզարդարի ցանկացած տիպի հավաքածու։ Հատուկ կառուցվածքն ապահովում է պարզ և արագ տեղադրում, միացման համար օգտագործվում է 4-pin կոնեկտոր։ Հովացուցիչի լրակազմը ներառում է ջերմապաստա և ամրակների հավաքածու։