16" Innostyle P31BLK VM ուսապարկը՝ սև գույնով, հարմար է նոութբուքի, փաստաթղթերի կամ աշխատանքում ձեզ անհրաժեշտ այլ աքսեսուարների տեղափոխման համար։ Արտադրանքում նախատեսված է 13.4 լ ծավալով մեկ տարողունակ ներքին բաժանմունք, որտեղ առանց խնդիրների կարելի է տեղավորել մինչև 16 դյույմ էկրանի անկյունագծով մեկ նոութբուք կամ ուլտրաբուք։ Օգտատիրոջ սարքերը և մանր իրերը տեղադրելու համար այս մոդելն ունի նաև լրացուցիչ խցիկներ։
Innostyle P31BLK VM նոութբուքի ուսապարկի հիմնական բաժանմունքը փակվում է ամուր ճարմանդով։ Ուսապարկում նախատեսված են ըստ երկարության կարգավորվող ուսագոտիներ, ինչպես նաև աքսեսուարը կարելի է տեղափոխել վերին բռնակի օգնությամբ։ Մաշակայուն նյութից կարված արտադրանքը պաշտպանում է ներսում գտնվող տեխնիկան և փաստաթղթերը վնասվածքներից ու թրջվելուց։