Պլաստիկ իրանով DEPPA 11219 ավտոմեքենայի լիցքավորիչը պետք կգա սմարթֆոնների, պլանշետների, բջջային հեռախոսների և այլ դյուրակիր սարքերի սեփականատերերին։ Մոդելն աջակցում է Power Delivery և Quick Charge արագ լիցքավորման տեխնոլոգիաներին։ Սարքում ներդրված է պաշտպանության 2 տեսակ՝ գերտաքացումից և գերբեռնվածությունից։ Առկա է 2 USB Type-C պորտ։ DEPPA 11219 ավտոմեքենայի լիցքավորման սարքը նախատեսված է 12 կամ 24 Վ լարմամբ բորտային ցանցին միանալու համար և համատեղելի է ցանկացած մարդատար ու բեռնատար ավտոմեքենայի հետ, որոնց սարքավորումների մեջ մտնում է հաստատուն հոսանքի միակցիչ։ Մոդելի առավելագույն ելքային հզորությունը կազմում է 50 Վտ։ Ցուցանիշը երաշխավորում է ցանկացած տարողության մարտկոցների լիցքավորման բարձր արագություն։