Սև գույնի Dobe Storage Case պաշտպանիչ պատյանը առանձին աքսեսուար է, որը Nintendo Switch 2 կոնսոլին կապահովի պաշտպանություն մեխանիկական վնասվածքներից պահպանման և տեղափոխման ժամանակ։ Մոդելն ունի պլաստիկից պատրաստված կոշտ հիմնակմախք, որի շնորհիվ այն կկարողանա պաշտպանել սարքը ճնշման հետևանքով առաջացող վնասվածքներից և հարվածների դեպքում կոտրվելուց։ Dobe Storage Case պաշտպանիչ պատյանի պատրաստման համար օգտագործվում է խիտ EVA նյութ, որն ունի խոնավադիմացկունություն։ Աքսեսուարի կառուցվածքում նախատեսված է 12 բաժանմունք քարթրիջների պահպանման համար։ Լրացուցիչ գրպանիկներում կարելի է տեղավորել խաղային կոնսոլի տարբեր մանր աքսեսուարներ։ Կոմպլեկտում առկա է ժապավեն սարքը պատյանով հարմարավետ տեղափոխելու համար։