Bose SoundLink Flex Portable Speaker (2nd Gen) դյուրակիր բարձրախոսն աջակցում է PositionIQ տեխնոլոգիային, որն օպտիմալացնում է ձայնը բարձրախոսից՝ ելնելով տարածության մեջ դրա դիրքից։ Դուք կստանաք մաքուր և բարձր ձայն՝ անկախ նրանից, թե ինչ դիրքում է գտնվում ակուստիկ համակարգը։ Մոդելն ունի IP67 ստանդարտով փոշուց և խոնավությունից պաշտպանված կառուցվածք, ինչի շնորհիվ այն չի վախենում ո՛չ փոշուց, ո՛չ ավազից, ո՛չ էլ ջրից։ Իրանը պատված է սիլիկոնով, որի շնորհիվ սարքը դիմացկուն է հարվածների, ընկնելու և ժանգոտման նկատմամբ։ Կապույտ գույնի Bose SoundLink Flex Portable Speaker (2nd Gen) դյուրակիր բարձրախոսը հագեցած է խոսափողով, որը թույլ կտա շփվել բարձրախոսով՝ սմարթֆոնին միանալիս։ Հեշտ տեղափոխման և կորստից պաշտպանելու համար նախատեսված է ժապավեն։ Bluetooth 5.3 տեխնոլոգիայի աջակցությունն ապահովում է արագ միացում և կայուն անլար կապ աուդիոազդանշանի աղբյուրի հետ։ Մոդելը կարելի է միավորել նույնպիսի բարձրախոսի հետ ստերեո զույգի մեջ՝ հնչող երաժշտության մեջ լիարժեք ընկղմվելու համար։ Մարտկոցի լիցքը բավարարում է մինչև 12 ժամ երգերի նվագարկման համար։