NORD DF 260NF BAP սառցարանը մատակարարվում է սև իրանով։ Մոդելի խցիկը ներառում է 3 դուրս քաշվող արկղ, լրակազմում առկա են սկուտեղ մանր մթերքների համար և սառույցի կաղապար։ Հակաբակտերիալ պատվածքը կպաշտպանի միկրոօրգանիզմների բազմացմամբ պայմանավորված տհաճ հոտերից։ Հալեցման համակարգը No Frost է, ուստի ներսում սառցաշերտ չի գոյանում։ Նվազագույն ջերմաստիճանը կազմում է -18°C, ինչը թույլ կտա մթերքները պահպանել մինչև 6 ամիս՝ առանց համային որակների փոփոխության։ Էներգաարդյունավետության դասը համապատասխանում է A+-ին, ինչը հնարավորություն կտա խնայել մինչև 30% էլեկտրաէներգիա։ Կառավարումն իրականացվում է պտտվող մեխանիզմի օգնությամբ։ Սառցարանի տեղափոխման համար նախատեսված են անիվներ։