AM5 բնիկով (socket) AMD Ryzen 5 7600X BOX ապաբլոկավորված պրոցեսորը կապահովի խաղային կամ աշխատանքային համակարգչի բարձր արտադրողականություն։ Դրա AMD Zen 4 ճարտարապետությունը հիմնված է 5 նմ տեխնոլոգիական պրոցեսի վրա, ինչը նախատեսում է արդյունավետ փոխազդեցություն միջուկների և 32 ՄԲ քեշ-հիշողության միջև։ 6 միջուկներն աշխատում են 12-հոսքային ռեժիմով, ինչի շնորհիվ բոլոր գործողությունները կատարվում են արագ, առանց կախվելու։ Տակտային հաճախականությունը ծանրաբեռնվածության դեպքում 4.7-ից հասնում է մինչև 5.3 ԳՀց։ Արտադրողականությունը բարձրացնելու համար հաճախականությունը կարելի է ավելացնել ձեռքով՝ AMD Ryzen Master ծրագրի միջոցով։
AMD Ryzen 5 7600X BOX պրոցեսորն ունի ներկառուցված PCI-E 5.0 վերահսկիչ, որն ապահովում է տվյալների փոխանակման բարձր արագություն տարբեր մոդուլներ միացնելիս։ Պրոցեսորի կառուցվածքը նախատեսում է DDR5-5200 ձևաչափի օպերատիվ հիշողության միացման հնարավորություն, որի ընդհանուր ծավալը 128 ԳԲ է։ 2200 ՄՀց հաճախականությամբ ներկառուցված գրաֆիկական միջուկն ապահովում է պատկերի գերազանց որակ։ Վիրտուալիզացիայի տեխնոլոգիան թույլ կտա օպտիմալ կերպով օգտագործել պրոցեսորի հզորությունը։