IPX7 դասի պաշտպանված կառուցվածքով MEG SCA20BL դյուրակիր բարձրախոսը չի վախենում խոնավության և ջրի ցայտերի ազդեցությունից։ Կորպուսը պատրաստված է պլաստիկից և գործվածքից։ Հարմարավետ կրելու համար նախատեսված է տեքստիլ ժապավեն։ 20 Վտ ընդհանուր ելքային հզորությամբ երկու բարձրախոսները ձևավորում են հստակ հագեցած հնչողություն ստերեո ձևաչափով։
MEG SCA20BL դյուրակիր բարձրախոսը համալրված է Bluetooth անլար ինտերֆեյսով, micro SD հիշողության քարտի ընթերցիչով, AUX մուտքով՝ երաժշտության նվագարկման տարբեր աղբյուրներին միանալու համար։ TWS ֆունկցիան հնարավորություն է տալիս միավորել մի քանի բարձրախոսներ վերարտադրման մեկ ընդհանուր համակարգի մեջ։ 2500 մԱ/ժ տարողությամբ մարտկոցը երաշխավորում է բարձրախոսի մինչև 12 ժամ ինքնավար աշխատանք։ Լիցքավորումն իրականացվում է USB Type-C միակցիչի միջոցով։