1.5 լ տարողությամբ Innostyle S114BLK-14 սև պայուսակը նախատեսված է 14” էկրանի անկյունագծով նոութբուքի պահպանման և տեղափոխման համար։ Արտադրանքը պատրաստված է պոլիէսթերի և պոլիուրեթանի համակցությունից. նյութն ամուր է, խիտ, ջրակայուն է և դիմացկուն աղտոտումների նկատմամբ։ Կոշտ կառուցվածքի շնորհիվ պայուսակը հուսալիորեն պաշտպանում է համակարգիչը վնասվածքներից՝ ընկնելու կամ հարվածի դեպքում։
Innostyle S114BLK-14 պայուսակի ներսում առկա է փափուկ աստառ, որն օգնում է խուսափել նոութբուքի կորպուսի քերծվածքներից։ Մոդելում նախատեսված է մեկ մեծ բաժանմունք Համակարգչի համար, ինչպես նաև արտաքին գրպան, որտեղ կարելի է դնել լիցքավորիչը, փաստաթղթերը, անձնական իրերը։ Բոլոր բաժանմունքները փակվում են կայծակաճարմանդով։ Հարմար տեղափոխման համար նախատեսված է բռնակ։