Vention jack 3.5 մմ - 2RCA մալուխը կապահովի թվային աուդիոազդանշանի փոխանցում տարբեր տեսակի միակցիչներ ունեցող սարքերի միջև։ Դրա օգնությամբ կարելի է համակարգիչը կամ սմարթֆոնը միացնել բարձրախոսներին, ինչպես նաև մոդելը հարմար է հեռուստացույցն ու ուժեղացուցիչը միացնելու համար։ Մալուխի մի կողմում նախատեսված է Female տիպի jack 3.5 մմ միակցիչ, իսկ մյուս կողմում առկա են 2 RCA խրոցներ՝ աջ և ձախ աուդիոալիքների համար։ Vention jack 3.5 մմ - 2RCA միացնող մալուխն ունի մեկ մետր երկարություն՝ միմյանցից հեռու գտնվող տեխնիկան հարմարավետ միացնելու համար։ Մոդելն ունի սև գույնի կլոր հյուսվածք։