Kaiser EG 6372 գազային ջեռոցն ունի 79 լ տարողություն, ինչը այն դարձնում է անփոխարինելի ձեռքբերում մեծ ընտանիքների համար։ Ընդարձակ ներքին տարածությունը թույլ է տալիս պատրաստել կերակուրների մեծ չափաբաժիններ։ Մոդելը պատրաստված է Anti touch ծածկույթով չժանգոտվող պողպատից, որը սարքի շահագործման ընթացքում հատուկ խնամք չի պահանջում, քանի որ ծածկույթը պահպանում է մակերեսի մաքրությունը՝ ապահովելով հակաբակտերիալ ազդեցություն։ Կառավարման վահանակը և դուռը ներառում են սև ապակուց տարրեր, ինչի շնորհիվ ջեռոցն ունի շատ գրավիչ տեսք։
Kaiser EG 6372-ը երաշխավորում է անվտանգ շահագործում, քանի որ հագեցած է եռաշերտ ապակիով դռնով։ Այն թույլ չի տալիս ջերմությանը դուրս գալ ապակու միջով և լրացուցիչ փչահարվում է օդափոխիչով, ուստի դրսի կողմից դուռը մնում է սառը։ Դա կանխում է այրվածքներ ստանալը, հետևաբար գազային ջեռոցը կատարյալ կլինի երեխաներ ունեցող ընտանիքների համար։ Կառավարման հարմարավետության համար մոդելն օգտագործում է պտտվող մեխանիզմ և սենսոր։ Կարգավորման հարմարավետությունը մեծացնում է ներկառուցված էկրանը։