Սև գույնի Beko FRL 5388 B աէրոգրիլը ստացել է յուրաքանչյուրը 4.25 լ ծավալով երկու թաս։ Դրանցում կարելի է պատրաստել երկու կերակրատեսակ՝ ջերմաստիճանի և հզորության տարբեր պահանջներով, իսկ սինխրոնացման գործառույթով դուք երկու բաժնից էլ սնունդը կստանաք միաժամանակ։ Չկպչող ծածկույթի շնորհիվ պատրաստելու համար պետք չէ յուղ օգտագործել։ Դա արդիական է նրանց համար, ովքեր ցանկանում են նվազեցնել ուտեստի կալորիականությունը։ Սարքում կարելի է թխել, հալեցնել, չորացնել և տաքացնել արդեն պատրաստի սնունդը։ Մոդելը նաև կկարողանա պահպանել ներսի ջերմաստիճանը, որպեսզի կերակուրը մնա տաք և չչորանա մինչև մատուցելը։
Beko FRL 5388 B աէրոգրիլը համալրված է ժամաչափով, որը նախատեսված է 180 րոպեի համար։ Դրա օգնությամբ դուք կկարողանաք ճշգրիտ ծրագրավորել սարքավորման աշխատանքի սկիզբն ու ավարտը։ Հիշողության գործառույթով սարքը կհիշի ձեր անհատական կարգավորումները, որպեսզի հետո դրանք նորից չմուտքագրեք։ Աշխատանքի վերահսկումն իրականացվում է էկրանի, ինդիկացիայի և ձայնային ազդանշանի միջոցով։