Apollo Infrared էլեկտրական կոնվեկտորների շարքում միավորվել են սարքի հուսալիությունը, յուրահատուկ դիզայնը և անթերի որակը։ Իրանի սահուն գծերը առաջադեմ տեխնոլոգիաների հետ համադրությամբ թույլ են տալիս վայելել ջերմությունը «ճաշակով»։ Միկաթերմիկ տաքացուցիչ տարրը ստեղծում է «արևային ջերմության» էֆեկտ։ Տվյալ տարրն իրենից ներկայացնում է փայլարով պատված թիթեղ։ Այն ապահովում է արագ և հավասարաչափ տաքացում ԻԿ ճառագայթման միջոցով, ինչպես նաև չի չորացնում օդը ավելի ցածր աշխատանքային ջերմաստիճանի հաշվին։ Գունավոր TFT դիսփլեյով ոճային և ֆունկցիոնալ էլեկտրոնային կառավարման բլոկն ապահովում է օգտագործման հարմարավետություն, իսկ արտաքին ջերմաստիճանի սենսորը թույլ է տալիս ճշգրիտ պահպանել սահմանված ջերմաստիճանը։ Արդյունավետ է մինչև 25 մ² մակերեսով տարածքների համար։