DDR5 սերնդի G.Skill Flare X5 օպերատիվ հիշողությունն առանձնանում է AMD Ryzen հարթակների հետ համատեղելիությամբ։ Այն օպտիմալացված է պրոֆեսիոնալ աշխատանքային կայաններում և խաղային համակարգիչներում օգտագործելու համար։ Հավաքածուի մեջ ներառված են 16 ԳԲ ծավալով և 6000 ՄՀց հաճախականությամբ երկու մոդուլ։ Օպերատիվ հիշողությունը նախատեսում է արագացում AMD EXPO տեխնոլոգիայի միջոցով։ Տարբեր հաշվողական ծանրաբեռնվածությունների դեպքում ջերմության արագ հեռացման և կայունության պահպանման համար G.Skill Flare X5 մոդուլների վրա տեղադրված են յուրահատուկ կառուցվածքով ալյումինե ռադիատորներ։ Մանրակրկիտ թեստավորումը և սնուցման կառավարման ներկառուցված սխեման երաշխավորում են գործունեության կայունությունը։