ADAM AUDIO T5V ակտիվ մոնիտորը համալրված է 5 դյույմ տրամագծով վուֆերով, D դասի ուժեղացուցիչներով և 1.9 դյույմ տիպաչափի թվիթերով։ Մոդելը հարմարեցված է փոքր ստուդիական տարածքներում աշխատանքի համար։ 70 Վտ ընդհանուր ելքային հզորությունը և 45-25000 Հց սահմաններում ընդլայնված հաճախականության տիրույթն ապահովում են աուդիոյի մանրամասների ճշգրիտ փոխանցում, մաքուր ձայնի վերարտադրում բնական խորը բասով։
ADAM AUDIO T5V ակտիվ մոնիտորը պատրաստված է ՄԴՖ կորպուսում։ Հետևի կողմում տեղակայված են ֆազայինվերտորի խցիկը և պտտվող կարգավորիչը՝ երկու հասանելի դիրքերից ազդանշանի մուտքային մակարդակը սահմանելու համար՝ +4 dBu և -10 dBV։ Ակուստիկ սարքավորումների միացման միակցիչների հավաքածուն բաղկացած է XLR-ից և RCA-ից։