Flama L FK 23-128 A համակցված սալօջախը պատրաստված է սև էմալապատ իրանով։ Եփման մակերեսը ներկայացված է երեք գազային և մեկ էլեկտրական այրիչներով։ Տարբեր կերակրատեսակներ թխելու համար տեղադրված է 50 լ ծավալով էլեկտրական ջեռոց։ Այրիչների վրայի պողպատե ճաղավանդակները դիմացկուն են դեֆորմացիայի նկատմամբ և չեն ենթարկվում կոռոզիայի։
Flama L FK 23-128 A սալօջախը հագեցած է պտտվող մեխանիկական անջատիչներով և կոճակներով։ Կայծից էլեկտրական բռնկման ֆունկցիան հեշտացնում է այրիչներում կրակի ակտիվացումը և բացառում այրման միջոցներ օգտագործելու անհրաժեշտությունը։ Ջեռոցն առաջարկում է տաքացման 3 ռեժիմ՝ վերին, ստորին և համակցված։ Կրկնակի ապակին պահպանում է ջերմությունը և կանխում արտաքին կողմի ուժեղ տաքացումը։ Լուսավորությունը հարմարավետ է դարձնում ջեռոցում ուտեստների պատրաստվածության աստիճանի վերահսկումը։ Տապակները, ճաղավանդակները և այլ պարագաները պահելու համար սալօջախը համալրված է իրանի ստորին հատվածում գտնվող քաշովի արկղով։