Kitfort KT-738 կաթիլային սրճեփը հարմար է տանը կամ գրասենյակում սուրճ պատրաստելու համար։ Օժտված լինելով 700 Վտ հզորությամբ՝ սրճեփն ապահովում է աղացած հատիկներից համեղ և բուրավետ սուրճի արագ պատրաստում։ Ռեզերվուարի ծավալը թույլ է տալիս մեկ անգամից պատրաստել սրճային ըմպելիքի մի քանի բաժակ։ Էկրանով և էլեկտրոնային կոճակներով վահանակը երաշխավորում է սրճեփի գործառույթների հարմարավետ կառավարում։
Ավտոմատ գործարկման ռեժիմը հնարավորություն է տալիս սուրճը պատրաստել նշված ժամին՝ հետագա 40 րոպե տաքացմամբ։ Սրճամանը հանելիս ըմպելիքի մատուցումն ավտոմատ կերպով դադարեցվում է ներկառուցված հակակաթիլային համակարգի շնորհիվ։ Kitfort KT-738 սրճեփում օգտագործվում է բազմակի օգտագործման նեյլոնե զտիչ, որն անհրաժեշտության դեպքում կարելի է հեշտությամբ մաքրել։