Ծիրանագույն HP 38 (C9419A) թանաքային քարթրիջը երաշխավորում է հագեցած պատկերների ստացում՝ ճշգրիտ գծագրմամբ և վառ գունահաղորդմամբ։ Բաղադրության մեջ երկարակյաց պիգմենտների առկայությունը նպաստում է տպագրական նյութերի մաշվածության և գունաթափման նկատմամբ կայունության բարձրացմանը։ Քարթրիջի աշխատանքային ռեսուրսը կազմում է 440 էջ՝ մեկ էջի վրա տվյալ գույնի միջին 5% լցվածության դեպքում։
HP 38 (C9419A) տոները օժտված է օրիգինալ կառուցվածքով, որը համատեղելի է նույնանուն բրենդի Photosmart Pro սերիայի երկու տպիչների հետ։ Ծառայության ժամկետն ավարտվելուն պես դուք հեշտությամբ ինքնուրույն կտեղադրեք կամ կփոխարինեք սարքը։ Ներկայացված քարթրիջը լավ է դրսևորել իրեն տարբեր խտության և տեսակի թղթերի հետ աշխատելիս։