Sharp SJ-XE59PMSL սառնարանը ոճային, հզոր, բարձր արտադրողականությամբ հսկա է, որն ընդունակ է մեկ օրում սառեցնել մինչև 12 կգ մթերք՝ պահպանելով դրանց օգտակար հատկությունները, միաժամանակ լինելով բավականին անաղմուկ և էներգախնայող։ Էլեգանտ արծաթագույն այս սարքը կարող է ինքնավար կերպով ցուրտը պահպանել մինչև 19 ժամ, իսկ դրա օգտակար ծավալը հասնում է 578 լ-ի։ 430 լ տարողությամբ սառնարանային խցիկում դուք առանց դժվարության կկարողանաք պահել մեծ ծավալով մթերք, բացի այդ, հնարավոր է կարգավորել ջերմաստիճանը, իսկ դարակների բարձրությունը կարելի է փոփոխել։
Սառցախցիկի օգտակար ծավալը կազմում է 148 լ։ Sharp SJ-XE59PMSL-ում առկա են այնպիսի օգտակար գործառույթներ, ինչպիսիք են «սուպերհովացումը» և «սուպերսառեցումը», ինչպես նաև սառույցի գեներատորը, որն անփոխարինելի է կոկտեյլներ պատրաստելու համար։ Խցիկների հալեցման մասին մտածելու կարիք չի լինի, այդ մասին կհոգա No Frost համակարգը։