HP Renew Business պայուսակը նախատեսված է մինչև 14.1 դյույմ էկրանի անկյունագծով էլեկտրոնային սարքերի տեղափոխման և պահպանման համար։ Աքսեսուարը երաշխավորում է պաշտպանություն քերծվածքների և կեղտոտվածության առաջացումից, ինչպես նաև խոնավության ներթափանցումից։ Ծայրամասային սարքերը և գրենական պիտույքները տեղավորելու համար նախատեսված է 3 արտաքին բաժանմունք։
Որպես ճարմանդ օգտագործվել է շղթա-կայծակաճարմանդ, որը բացառում է անձնական իրերի ընկնելու կամ գողության վտանգը։ HP Renew Business պայուսակը պատրաստված է սև գույնի պոլիեսթերի հիմքով։ Նյութի մակերեսն աչքի է ընկնում մաշվածության նկատմամբ կայունությամբ և կուտակված հետքերի հեշտ հեռացմամբ։ Արտադրանքի տեղափոխումը հեշտացնում են բռնակները և ուսագոտին։