Neumann KM 185 stereo set խոսափողային հավաքածուն պատրաստված է ոսկեգույն երանգով։ Կոնդենսատորային տիպի սարքերը հարմար են վոկալի, փոդքասթի ձայնագրման, ուղիղ եթեր վարելու համար։ Հիպերկարդիոիդ ուղղվածությունն ունի նվազագույն զգայունություն օգտատիրոջ շուրջը եղած կողմնակի աղմուկի նկատմամբ։ Երկու խոսափողներն էլ հագեցած են հողմապաշտպանությամբ, ուստի շնչառության ձայները կամ քամու պոռթկումը չեն փչացնի ձայնագրությունը։ Neumann KM 185 stereo set խոսափողային հավաքածուն համալրված է հենակին ամրացնելու երկու հարմարանքով։ Լարային միացման համար կորպուսում նախատեսված է XLR միակցիչ։ Աշխատանքի համար անհրաժեշտ է ֆանտոմային սնուցում։