Սպիտակ գույնի դիզայնով և ալյումինե ռադիատորով Thermaltake TH280 V2 Ultra ARGB Sync Snow Edition հովացման համակարգը կապահովի բազմամիջուկ պրոցեսորի կայուն ջերմաստիճանային ռեժիմը արտադրողական խաղային կամ ունիվերսալ համակարգչի կազմում։ Մոդելը զարդարված է ջրաբլոկում և օդափոխիչներում ներկառուցված ARGB լուսավորությամբ՝ Gigabyte, ASRock, ASUS և MSI մայրական սալիկների ծրագրային ապահովման միջոցով սինխրոնացման հնարավորությամբ։ Սարքի առանձնահատկությունն է պրոցեսորի պարամետրերը և գրաֆիկական էֆեկտները ցուցադրելու համար նախատեսված 2.1 դյույմանոց էկրանի առկայությունը։
Thermaltake TH280 V2 Ultra ARGB Sync Snow Edition հովացման համակարգը համատեղելի է AM2, AM2+, AM3, AM3+, AM4, AM5, FM1, FM2, LGA 1150, LGA 1151, LGA 1155, LGA 1156, LGA 1200, LGA 1700, LGA 2011, LGA 2011-v3 և LGA 2066 բնիկների (սոկետների) հետ։ Ջերմահեռացումն իրականացնում են 140 մմ տիպաչափի 2 օդափոխիչները՝ ցածր աղմուկով հիդրոդինամիկական սահքի առանցքակալների հիման վրա։ Դրանց պտտման հաճախականությունը կարգավորվում է ավտոմատ կերպով և փոփոխվում լայն տիրույթում՝ 500-ից մինչև 1800 պտ/ր։ Համակարգը նախատեսված չէ բաղադրիչների և հովացնող հեղուկի փոխարինման համար։