72 լ ծավալով արծաթագույն Hotpoint HFE8 1231 JSH IX էլեկտրական ջեռոցը հարմար է տարբեր մակարդակներում միաժամանակ մի քանի կերակրատեսակ պատրաստելու համար։ 50°-280° ջերմաստիճանային միջակայքի շնորհիվ ջեռոցում կարելի է չորացնել բանջարեղեն, սունկ, ինչպես նաև թխել և տապակել։ Կոնվեկցիայի ռեժիմն արագացնում է պատրաստումը և ապահովում է միատեսակ տաքացում ամբողջ խցիկում։ Դրա շնորհիվ ուտեստները թխվում են հավասարաչափ։ Գրիլի ֆունկցիայով կարելի է պատրաստել թռչնամիս, միս կամ բանջարեղեն՝ խրթխրթան կեղևով։ Մոդելում նախատեսված է 12 ավտոծրագիր, այդ թվում՝ հալեցման և տաքության պահպանման համար։ Hotpoint HFE8 1231 JSH IX էլեկտրական ջեռոցը համալրված է ավտոանջատմամբ թայմերով։ Դրա միջոցով կարելի է սահմանել պատրաստման ճշգրիտ ժամանակը և գործընթացը չվերահսկել ձեռքով։ Տելեսկոպիկ ուղղորդիչները թույլ են տալիս սկուտեղը պահել կախված վիճակում։ Դա հեշտացնում է կերակրատեսակի պատրաստվածության ստուգումը կամ այն դուրս բերելը։ Դռան մեղմիչը սահուն փակում է դուռը՝ առանց կտրուկ հարվածների։ Մոդելում կարելի է կարգավորել ներքին լուսավորության պայծառությունը՝ կախված օրվա ժամից, և նվազեցնել/ավելացնել ձայնային ազդանշանի ձայնի ուժգնությունը։