Ձեր վարսերը լրացուցիչ ծավալի՞ կարիք ունեն։ Թե՞ որոշել եք դրանց տպավորիչ փայլ և հարթություն հաղորդել։ Այդ դեպքում ձեզ պարզապես անհրաժեշտ է Brayer BR3040 վարսահարդարիչը՝ կոնցենտրատոր կցորդով, որը նպաստում է օդի հոսքի ուղղորդված մատուցմանը։ Այս սարքի առանձնահատկությունը ծալովի բռնակի առկայությունն է, որը զգալիորեն փոքրացնում է դրա չափսերը և թույլ է տալիս հեշտությամբ տեղավորել հուսալի օգնականին նույնիսկ փոքր ճամփորդական պայուսակում։ Brayer BR3040 վարսահարդարիչը կարող են օգտագործել ցանկացած տեսակի վարսեր ունեցողները, քանի որ այն հնարավորություն է տալիս ընտրել ջերմաստիճանի և արագության 2 ռեժիմներից։ Մտածում եք, թե ինչպե՞ս ապահովել սարքի կոմպակտ պահպանումը փոքր լոգասենյակի պայմաններում։ Ձեր փրկօղակը կդառնա կախելու համար նախատեսված ամուր օղակը։