Հիմնական հաշվարկային բաղադրիչից մեծապես կախված է ամբողջ համակարգչի արտադրողականությունը։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է չսխալվել պրոցեսորի ընտրության հարցում և կանգ առնել լավագույն տարբերակի վրա։ Ինչպիսին է Intel Pentium G4560 պրոցեսորը։ Շնորհիվ Kaby Lake առաջադեմ ճարտարապետության և LGA 1151 բնիկի՝ պրոցեսորը կապահովի արտադրողականության բավարար աճ արխիվացման և կոդավորման, հաշվարկային գործողությունների կատարման ժամանակ։ Իսկ բազմահոսքայնության աջակցությունը թույլ կտա այս առաջադրանքները կատարել միմյանց զուգահեռ, ինչն էլ ավելի կմեծացնի համակարգչի արագագործությունը։
Մուլտիմեդիոն համակարգչի համար, որը նախատեսված չէ խաղերի համար, հարմար են պրոցեսորի 2 միջուկները՝ 3500 ՄՀց տակտային հաճախականությամբ, 512 ԿԲ L2 քեշի ծավալը և 3 ՄԲ երրորդ մակարդակի քեշը մեկ միջուկի համար. այս ամենը սարքին կապահովի օպերատիվություն և արագագործություն։ DDR4-ը և DDR3L-ը Intel Pentium G4560-ի կողմից ապահովվող հիշողության տեսակներն են։ Հիշողության ծավալը չի գերազանցում 64 ԳԲ-ը, հաճախականությունը՝ 2400 ՄՀց է։ Պրոցեսորի ջերմարձակումը կազմում է ընդամենը 54 Վտ, ինչը վկայում է դրա էներգիայի ցածր սպառման մասին։