CASO Classico T2 տոստերը խոհանոցում անփոխարինելի սարք է, որի միջոցով դուք արագ կպատրաստեք համեղ նախաճաշ։ Ունենալով 1050 Վտ հզորություն՝ այն թույլ է տալիս միաժամանակ պատրաստել երկու տոստ։ Սարքն աշխատում է ոչ միայն տաքացման, այլև հալեցման ռեժիմում։ Դրա շնորհիվ ձեզ հարկավոր չէ ժամանակ ծախսել բուլկիների կամ հացի կտորների հալեցման վրա. սարքն ինքնուրույն կհալեցնի և կբովի մինչև ցանկալի աստիճանը։
CASO Classico T2-ի առանձնահատկությունը տոստերի ավտոմատ կենտրոնացումն է։ Սարքը հավասարեցնում է հացի կտորները՝ դրանք հավասարաչափ բովելով։ «MotorLift» գործառույթը բարձրացնում է տոստերը դրանց պատրաստ լինելու դեպքում։ Աշխատանքի ավարտից հետո սարքն ավտոմատ կերպով անջատվում է։ Մոդելը համալրված է փշրանքների հավաքման սկուտեղով, ինչը թույլ է տալիս մաքուր պահել տոստերի շուրջը եղած տարածությունը։ Հավաքածուի մեջ ներառված է նաև ճաղացանց բուլկիների տաքացման համար։ Իրանի կառուցվածքում նախատեսված է բաժանմունք լարի համար։