Արծաթագույն Kenwood KVC3100S խոհանոցային մեքենան թույլ կտա արագ հարել տարբեր բաղադրիչներ, ինչպես նաև մեծ ծավալով խմոր հունցել։ Խոհանոցային մեքենայի իրանը պատրաստված է մետաղից, ինչը այն դարձնում է շատ ոճային և ապահովում է երկարատև շահագործում։ Այն հագեցած է 4.6 լ տարողությամբ մետաղական թասով։ 1000 W հզորությունն ապահովում է բոլոր գործընթացների արագ կատարումը։ Բացի այդ, խոհանոցային մեքենայի շարժիչն ունակ է երկար ժամանակ անընդմեջ աշխատել։
Kenwood KVC3100S խոհանոցային մեքենայի աշխատանքի ժամանակը կարելի է սահմանել պտտվող անջատիչի օգնությամբ։ Սարքի ավելի մեծ ֆունկցիոնալության համար նրանում նախատեսված է խորանարդիկներով կտրատելու ֆունկցիա։ Ցանկալի խտության կրեմ կամ խմոր ստանալու համար նախատեսված է գլխադիրների պտտման արագությունը կարգավորելու հնարավորություն։ Կրեմի արագ և հեշտ հարումը հարմար է կատարել իմպուլսային ռեժիմի օգնությամբ։ Գլխադիրների մոլորակային պտույտը նախատեսում է բաղադրիչների ավելի համաչափ և մանրակրկիտ խառնում։