Կարմիր-սպիտակ գունային կատարմամբ Gembird MHS-780 լարային ականջակալ-գլխակալը հարմար կլինի մոլի գեյմերին և հարմարավետություն կպարգևի բազմաժամյա խաղային սեանսների ընթացքում՝ շնորհիվ ծավալուն փափուկ ամբուշյուրների, որոնք մեկուսացնում են կողմնակի աղմուկները, և փափուկ բարձիկով կարգավորվող գլխակալի։ Դրանում օգտագործվում է 1.8 մետրանոց մալուխ՝ երկու ուղիղ jack 3.5 մմ տիպի խրոցներով՝ խոսափողը և ականջակալները ակուստիկ պորտերին առանձին միացնելու համար։ Մալուխի վրա ֆիքսված է վահանակ՝ անիվով, որը պատասխանատու է ձայնի ուժգնության կարգավորման համար։
Որակյալ հնչողությամբ Gembird MHS-780 ստերեո ականջակալ-գլխակալը հագեցած է դինամիկներով, որոնք ապահովում են ձայների փոխանցումը 20-20000 Հց հաճախականությունների տիրույթում։ Դրանում նախատեսված է խոսափող շարժական ամրացման վրա՝ օգտատիրոջ ձայնը խաղային չաթում կամ ձայնային մեսենջերում փոխանցելու համար։