78 լ ծավալով սև դիզայնով Haier HOQ-K3QNP6BX էլեկտրական ջեռոցն ունի եփելու 13 ավտոմատ ծրագիր։ Դրանց թվում ներկայացված են վերևի և ներքևի տաքացման տարբեր համակցություններ, կոնվեկցիա, աերոգրիլ, ինչպես նաև խմորի հասունացման և պիցցայի պատրաստման ծրագիր։ Ջեռոցում նախատեսված է 5 մակարդակ՝ տապակը տեղադրելու համար։ Կոնվեկցիայի ռեժիմի ակտիվացման դեպքում ջերմությունը ջեռոցի ներսում բաշխվում է հավասարաչափ, ուստի կարելի է պատրաստել միաժամանակ մի քանի մակարդակներում։
Haier HOQ-K3QNP6BX ջեռոցը կառավարվում է պտտվող մեխանիզմներով։ Դրանց օգնությամբ կարելի է ընտրել անհրաժեշտ ավտոծրագիրը, ինչպես նաև կարգավորել ջերմաստիճանային ռեժիմը 50-300 °C-ի սահմաններում։ Էկրանով ներկառուցված ջերմազոնդի շնորհիվ ավելի հեշտ է որոշել կերակրատեսակի պատրաստ լինելու աստիճանը։ Ջեռոցի ներքին պատերի մաքրման համար օգտագործվում է կատալիտիկ համակարգ կամ գոլորշով մշակում։ Ջեռոցի լրացուցիչ գործառույթների թվում են՝ ժամանակաչափը՝ ազդանշանով և եփելու ավարտից հետո ավտոմատ անջատմամբ։ Լրակազմում ներառված են 2 տապակ և ճաղացանց։